140818_barack_obama_ap_6051in.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է մինչև 5 մլն դոլարի հավելյալ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Օգնությունը կներառի սարքավորումներ և աջակցություն՝ զինծառայողներին պատրաստելու հարցում, բայց ոչ՝ ռազմական սպառազինության համակարգեր: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Սպիտակ տան չորեքշաբթի օրը տարածած հուշագրին:

Հուշագրում ասվում է, որ այդ քայլերի իրագործման լիազորությունները Օբաման փոխանցել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին՝ համաձայն այլ պետություններին օգնություն տրամադրելու մասին 1961թ. ամերիկյան օրենքի:

Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ը «անհապաղ ռազմական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինայի կառավարությանը, որպեսզի աջակցի այդ երկրի ջանքերին՝ ուղղված երկրի արևելքում ներկա ճգնաժամի հաղթահարմանը»:

Փաստաթղթում ասվում է նաև, որ նշված օրենքի համաձայն՝ Քերին լիազորություններ է ստանում, ըստ որոնց՝ կարող է որոշում ընդունել ամերիկյան ցանկացած նախարարության կամ կառավարական գերատեսչության կողմից Ուկրաինային մինչև 20 մլն դոլարի օգնություն տրամադրելու մասին: Այդ օգնությունը չպետք է լինի «մահաբեր բնույթի», այսինքն՝ չներառի ռազմական սպառազինություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել