Galatv.am-ը գրում է․

«Առավոտ» լրատվականի հրապարակումից տեղեկանում ենք, որ Չեխիայում բնակվող հայերի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը, պատասխանելով վերջիններիս հարցին, որն առնչվում էր Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն,Սերժ Սարգսյանը նշել է. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել․․․»:

Այս խոսքերը ընդունվեցին որպես խոստովանություն այն բանի, որ իրականում ՀՀ ԵՏՄ անդամակցման որոշումը կայացվել է մեկ գիշերվա ընթացքում:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում մեկնաբանելով, տեսակետ հայտնեց, թե սահմանադրությամբ նախագահն իրավունք ուներ որոշում կայացնելու մեկ գիշերում, քանզի ինքն է պատասխանատու արտաքին քաղաքականության համար: Չնայած որ  այդ նույն սահմանադրությունը նաև նախատեսում  է հանրաքվե, եթե հարցերը ճակատագրական են ժողովրդի ու պետության համար, իսկ ՄՄ կամ ԵՏՄ ընտրությունը հենց այդ հարցերից է։

«Մաքսային կամ Եվրասիական միությանն անդամակցելը լրջագույն ճակատագրական խնդիր է ազգի համար։ Ինչ համակարգ մենք ընտրում ենք, այն էլ այնպիսի կարևոր ոլորտի հետ կապված, ինչպիսին է տնտեսությունը, այսինքն մի շարք հարցեր են առաջ գաիս, թե որքանով այն օգտակար կարող է լինել, կօգնի մեզ օրինակ կոռուպցիայի դեմ պայքարում և մի շարք այլ նմանատիպ հարցեր, այսինքն այս դեպքում միանշանակ պետք է անցկացվեր հանրաքվե»։

Քաղաքագետը նկատում է, թե նախագահն իրավունք  ուներ մի գիշերում որոշում կայացնել, կայացրեց, սակայն մեկ տարվա ընթացքում մեկ լուրջ հիմնավորում չներկայացվեց ոչ Մաքսային և ոչ էլ Եվրասիական միությունների հետ կապված

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել