ՍՍ–ի ելույթը ՄԱԿ–ում կարդացի։ Շաաատ գեղեցիկ ճառ է, սակայն ինչպես մեր ազգի ներկայացուցիչների բազում նմանատիպ ճառերն արդեն երկու դար է, ինչ այդպիսին էլ մնում են – ճառ։ Հարկ չէ ոգևորվել «գրողի ծոցը վավերացնեքով»։ Իր իս խոսքերով, Երևանն էր ցյուրիխյան գործընթացի նախաձեռնողը, ընդ որում` առանց նախապայմանների։ Ու մարդիկ ականջներով ծափ են տալիս, թե բա տեսեք Թուրքիան Արցախը ազիկներին տալը նախապայման է դնում, իսկ մենք ազնիվ ու մաքուր ենք, ոչ մի պահանջարկ չունենք… Ջա՜ն, լույսերը տվել են, գազերը տվել են, տաշ տուշ, ազգի բաղնիքն անուշ… Ցյուրիխյան գործընթացը մեր դիվանագիտության պատմության ողջ ընթացքում ամենա–անգրագետ, ազգտայաց քայլերից մեկն էր ու հուսամ սփյուռքի ցույցերը չեք մոռացել, հատկապես Լիբանանում ու Ֆրանսիայում, որոնց հետևանքով սույն գործչի և իր խամաճիկ արտգործնախարարի հարկն այնքան ընկավ, որ նրանց ցավերի երկունքից սփյուռքի նախարարությունը ծնվեց, որի ծառայւթյուններից օգտվում են ՀՀԿ–ի ջանին սատկողմ կոռուպցիայի հանդեպ աչք–ականջ փակող սփյուռքահայերը միայն… Առանց նախապայման, ոչ մի բանակցություն լավ ավարտ չի ունենում… Մեր նախապայմանը պետք է լինի ոչ թե «շնորհակալություն ցեղասպանության ճանաչման համար` անկախ ձևաչափից», այլ «միմիայն հայկական հողերի վերադարձման, Սևրի պայմանագրի ճանաչման ու կիրրարկման» պայմաններումՀայաստանը կհաստատի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կազմավորելու ԵՐԿԱՐԱՏԵՎ գործընթաց… Էլ չեմ ասում սիրիահայերի ու իրաքայերի վերաբերյալ ասվածը տվյալ ճառում… Տեղեկացվածության դարում, երբ օր օրի կարող եք հետևել թե քանի հոգի, որ փոքրամասնությունից ու ինչի հետևանով է զոհաբերվում ներկայիս համաշխարհային քաոսին, ուղղակի մանկամտություն է այս ճառի ազդեց(իկ)ությամբ հիանալը…©

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել