«Ֆրանսիան երբեք գլուխ չի խոնարհի ահաբեկիչների առաջ». Ֆրանսուա ՕլանդPanorama.am-ը գրում է.

Նյու Յորքում այսօր անցկացվող ՄԱԿ  ԳԱ 69-րդ նստաշրջանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ,  իր ելույթում անդրադարձել է  աշխարհի տարբեր տարածաշրջաններում վերջերին օրերին տեղի ունեցած ահաբեկչական ակտերին: Խոսելով Մերձավոր Արևելքում ծայրահեղական իսլամիստական խմբավորումների գործելաոճի մասին՝ Օլանդը շեշտադրել է այն հանգամանքը, որ վերջիններս սպանում են ոչ միայն այլադավաններին ու այլախոհներին, այլ նաև իրենց իսկ հավատակիցներին:

«Պետք է պայքարել ահաբեկչության դեմ, որը սահմաններ չի ճանաչում: Այդ գործում իր ուրույն դերակատարումը պետք է ունենա նաև Միավորված Ազգերի Կազմակերպությունը»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել