Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրների մասին ասաց, թե տեսնում է, որ ներքին քաղաքականության մեջ ամենաշատ հետաքրքրություն առաջացնող թեման «քառյակն» է և ՀՅԴ-ի չմասնակցելը ընդհանուր հանրահավաքին:

«Չեմ կարծում, որ այդ թեման այդքան մեծ նշանակություն ունի, իմ կարծիքով՝ քառյակ չի էլ եղել, այդ կուսակցությունները, որ կազմել են քառյակը, չէին էլ կարող միասնական լինել, քանի որ պարզ էլ չէ նրանց մղումը»,-ասաց քաղաքագետը՝ շարունակելով, թե ընդդիմությունը շատ թույլ է ընտրություններից հետո, հետևաբար՝միանա, թե ոչ, միևնույն է, թույլ է և չի կարող հանրապետականներին լուրջ ընդդիմություն դառնալ:

«Հայաստանի խնդիրն այս պահին ոչ թե ընդդիմության միավորվելու մեջ է, այլ՝ ընդդիմություն ստեղծելու: Ես քաղաքական գործիչներին հարգանքով եմ վերաբերում՝ որպեսզի մտածեմ, որ նրանք այնքան հիմար են, որ հասարակության մեջ իրենց դերը չգիտեն: Թե որքան մարդ կհավաքեն՝ հարյուրներ կամ հազարներ, այն էական չէ, որպեսզի երկրում իրավիճակը փոխվի. փողոցում պետք է կանգնեն հարյուր հազարավոր մարդիկ, ուստի նշանակություն չունի, թե քանի հազար հոգի մարդ կհավաքեն, ինչն իրենք էլ հասկանում են»,-ասաց քաղաքագետը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել