Cosmo.am-ը գրում է․
Ջինսը միշտ էլ զբաղեցրել է մեր զգեստապահարանի ամենակարևոր դարակը, այն մեկը, որը ոչ շատ բարձր էր, ոչ էլ` շատ ցածր, որպեսզի արագ և հեշտությամբ վերցնես ջինսի քո զույգը և դուրս գաս տանից:
Նորաձևությունը փոխվում է՝ փոխելով ջինսի գույնը, ձևը, երկարությունը, որակը, բայց ոչ ջինսի տեղն ու դիրքը: Ջինսը շարունակում է մնալ մեր ոճի անբաժանելի մասնիկը՝ զբաղեցնելով զգեստապահարանի նույն դարակը:
Իսկ այժմ այդ դարակը կիսում են 2 ձևի ջինսեր, որոնք իրար փոքր-ինչ նման են:
Mom ջինս
Ջինսի այս տեսակը շատ թրենդային էր 90 -ականներին: Այս ջինսերը սովորաբար կապույտ գույնի էին, բարձր գոտկատեղ ունեին, իսկ ձևով շատ ավելի ազատ էին, քան ժամանակակից skinny-ները: Իրենց « անձև » լինելու պատճարով` Mom ջինսերը ոչ բոլորին էին սազում: Այնուամենայիվ, նրանց հավասարապես կրում էին և՛ կանայք, և՛ տղամարդիկ՝ անկախ տարիքից և կազմվածքից:
Այսպիսի ջինսեր էին կրում 90-ականների հայտնի Beverly Hills: 90210 հեռուստասերիալի հերոսները և անգամ Մերլին Մոնրոն: Իսկ այժմ դրանք կրկին նորաձև են:
Բարձր գոտկատեղով ջինս ( high-waisted jeans)
Բարձր գոտկատեղով ջինսերը կարող են լինել և skinny, և boyfriend, և straight... Այսինքն, կարող են լինել ցանկացած ձևի և գույնի, միակ կարևոր պայմանը բարձր գոտկատեղն է: Այսպիսի ջինսերը այսօր նույնպես շատ նորաձև են: Այս ջինսերը կրում են և´ աստղերը ( օր. Ջեսսիկա Ալբան, ով թերևս, բարձր գոտկատեղով ջինսերի ամենամեծ երկրպագուն է), և՛ բլոգերները: