Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի 24-ին Չեխիայի խորհրդարանի սենատի Վալդշտեյնի պալատում Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, տրվել է պաշտոնական ճաշ, որի ժամանակ ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթի խոսքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմը։

Ելույթը՝ ստորև։

«Մեծարգո՛ տիկին փոխնախագահ,

Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Չեխիայի Հանրապետությունում: Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել փոխնախագահ Հորսկային հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ ցուցաբերվում է ինձ և հայկական պատվիրակությանը: Վստահությամբ կարող եմ նշել, որ մեր այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների և հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում, և երկու երկրների խորհրդարանների միջև բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա՝ ի շահ մեր երկրների:

Հարգարժա՛ն ներկաներ,

Մենք դրական ենք գնահատում ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի իշխանությունների, մասնավորապես Արտաքին գործերի նախարարության հավասարակշռված դիրքորոշումը:

Հարկ է նշել, որ Հայաստանը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում ընթացող բանակցությունների շրջանակում միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունն ու անվտանգությունը: Կցանկանայի ընդգծել, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Դրա վառ վկայությունը վերջերս Շոտլանդիայում անցկացված հանրաքվեն էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել