obama-debate-21in.am-ը գրում է․

«Մենք տեսնում ենք անողոք հարձակումներ՝ սկսած Ռուսաստանից մինչև Չինաստան և Վենեսուելա, որտեղ կառավարությունները կարծիքների տարբերությունները գնահատում են որպես պետական դավաճանություն: Այնպիսի վայրերում, ինչպիսին Ադրբեջանն է, օրենքներն աննախադեպ չափով դժվարացնում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

contact.az-ի հաղորդմամբ՝ այս մասին Օբաման ասել է «Քլինթոնյան գլոբալ նախաձեռնություն» ամենամյա համաժողովում ելույթի ժամանակ:

Սպիտակ տան կայքը հայտնում է, որ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերին նվիրված խոսքում Օբաման նշել է, որ ավտորիտար հասարակություններում ընդդիմադիր հայացքներով մարդիկ ենթարկվում են նպատակային ճնշման:

Օբամայի կարծիքով՝ այդպիսի հարձակումներով ռեժիմները կանխում են հասարակության զարգացումը, նրանց զրկում են ազատությունից և բարեկեցությունից: Օբաման կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված ղեկավարներին:

Ներկայումս Ադրբեջանում ձերբակալվածների թվում են հայտնի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսները, Անար Մամեդլին, Ռասուլ Ջաֆարովը, Ինթիգամ Ալիևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել