Tert.am-ը գրում է․

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ եռյակը հանրահավաքը հոկտեմբերի 10-ին անցկացնելը պատահական չի ընտրել, քանի որ այդ օր նախատեսված է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրումը:

«Եռյակի այն ուժերը, որոնք շահագրգռված են Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցության հարցում, ցանկանում են հրապարակը զբաղված պահել։ Չնայած Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանը դեմ արտահայտվող քաղաքական և քաղաքացիական հասարակության ներուժն էլ առանձնապես մեծ չէ զանգվածային միջոցառումներ իրականացնելու առումով, դա մի տեսակ համերաշխության ակտ կլինի և ազդակ, որ մենք այս քաղաքական ուժերով դեմ չենք արտահայտվում այդ միության անդամակցությանը, պահում ենք այդ հրապարակը և թույլ չենք տալիս Մայդանի ձևավորում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել