Սիրելի իսրայելաբնակ հայ ժողովուրդ,
Վերջերս տեղի ունեցած այս նողկալի արարքը հունգարական կառավարության կողմից ընդդեմ հայ ժողովրդի շատ ստորացուցիչ և անընդունելի է մեզ` հայերիս համար: Հետևաբար, մեր ազգային պարտքն է, որպեսզի մենք բոլորս միասին դուրս գանք միաբերան ու միահամուռ պայքարելով այդ անարդարության դեմ: Քանզի բավ է այս անգամ ևս կուլ տանք այս չարանենգ ոսոխի խայթը և նորից լռենք: Վաղը կեսօրից հետո, ժամը 4-ին, բոլորս միասին պետք է լինենք Թել-ավիվում, հունգարական դեսպանատան առջև ու մեր բողոքի ձայնը բարձրացնելով կատարված իրականության դեմ: Դա դեմ է ոչ թե կառավարական, սահմանադրական օրենքներին, այլ նաև մարդկային մտքի ու խղճի օրենքներին: Անպատիժ հանցագործ Ռամիլ Սաֆարով պետք է ենթարկվի լիիրավ ու արդար դատապարտության:
Հա՛յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միաբանության մեջ է. հետևենք մեծ բանաստեղծի հանճերեղ մտքին ու պարտադրենք ամբողջ աշխարհին մեր արդար իրավունքը:



