Ծաղկամանային ծառերի աճեցման ավանդույթը գալիս է հին ճապոնիայից և այժմ համաշխարհային հոբբի է: Ծաղկամանային ծառերին ճապոնիայում կոչում են “Բոնսայ”: Ներդաշնակ բոնսայ ծառ ստանալու համար անհրաժեշտ է երկար տարիների աշխատանք, հոգատարություն և համբերություն: Այս ֆոտոշարքում ներկայացված են աշխարհի լավագույն բոնսայ ծառերը, որոնց մեծամասնությունը աճեցված է ճապոնական փիլիսոփայության և գեղագիտության սկզբունքներով: Բայց ոմանք այս ծառերն աճեցնելիս առաջնորդվել են բացառապես ստեղծագործական մոտեցմամբ:
1. Աշխարհի ամենափոքր բոնսայ ծառը
Այս գլուխգործոցն ընդամենը 2.2 սմ է և պատրաստված է Մալազիայի էնդեմիկ բուսատեսակներից մեկից ՝ ջրի ժասմիններից: Սա եզակի բույս է, որը առանձնանում է իր փոքր չափսերով: Նրա ստեղծողը,՝ վարետԿուահ Տին չի ձգտում ավելի ճանաչված դառնալ և համառորեն չի գրանցում իր աշխատանքը Գինեսի ռեկորդների գրքում և ոչ էլ ուզում է վաճառել իր ծառերը: Նա ունի իր փիլիսոփայությունը. «եթե վաճառեմ, ցուց տալու որևէ բան չեմ ունենա»:
2. Բոնսայից երաժշտություն է հնչում
Դիեգոն բոնսայ աճացնող չէ և չի հաղթել որևէ բոնսայի մրցույթի ժամանակ, բայց նա իր ուրույն ձևով բոնսայի սիրահար ու վարժեցնող է: Նա գնել է բոնսայի ծառ և սովորեցրել է նրան երգել, ապացուցելով որ կարող ես հին բոնսաին նոր հնարամտություններ սովորեցնել: Օգտագործելով Rode NT6 տեսակի խոսափող, հատուկ հարմարեցված լսափողակ և փոքր սենսոր, Դիեգոն ձայանգրել է բոնսայի փոքր տերևների և ճյուղերի նվագած յուօրինակ մի երաժշտություն: Նա նաև օգտագործել է դաշնամուրի մուրճիկ, նկարչական վրձին, որպեսզի որսա ծառից հնչող տարատեսակ ձայները: Ձեզ վատ մի զգացեք, եթե Ձեզ թվա, որ այս տեսահոլովակում ծառը տանջվում է: Բոնսայը չի վնասվել փորձության ժամանակ:
3. Հազվագյուտ բոնսայ
Սա հազվադեպ հանդիպող բոնսայի տեսակ է և ապշեցնող լայնություն ունի: Իրար հաջորդող շերտերը նրան դարձնում են արտասովոր: Այն օգտագործվում է որպես դեղաբույս ավանդական չինական բժշկության մեջ ավելի քան 2000 տարի: Սա ամենահին սնկերց է, որոնց օգտագործել են տարբեր հիվանդություններ բուժելու համար և նրաց տարբեր օգտակար հատկությունները և միևնույն ժամանակ կողմնակի ազդեցությունների բացակայությունը դարձնում են այդ բոնսայները արևելյան ասիայի ամենահզոր բուժիչ խոտաբույսերից: Չինական մշակույթում այն համարվում է բախտի, գեղեցկության և երկարակեցության գրավական: Բույսի առողջարար հատկությունները և գույները շատ են գնահատվում բոնսայների շուկայում:
4. Մրցանակակիր «Պենջինգ»-ի լանդշաֆտը:
Պենջինգ բառացիորեն նշանակում է՝ լանդշաֆտ ծաղկամանի մեջ: Չինական արվեստը կենտրոնանում է մանր լանդշաֆտներ ստանալու վրա, այլ ոչ փոքր բոնսայների ինչպես ճապոնացիների դեպքում է: Այնուամենայնիվ, պենջինգին մրցնակը տրվել է նրա համար, որ մերկ վիճակում՝ առանց փետուրների, տերևների կամ ծաղիկների այն ունի գեղեցիկ տեսք: Հավաքածուի տեսքը կոչվում է 大風驚濤, որը նշանակում է ուժեղ քամի և վատ ալիքներ:
5. Ամենահին բոնսայ ծառերը
Նման կենդանի ծառեր կարող եք հանդիպել Տոկիոյի գրեթե բոլոր բարձրակարգ ռեսորաններում: 400 – 800 տարեկան այս ծառերը այնտեղ շատ են հավանում: Ամեն ծառ աճում է սպեցիֆիկ ծաղկամանի մեջ: Նման ծառերի աճեցումն ընդունված էր դեռ մ.թ.ա 4000 թվականին հին Եգիպտոսում: Մեզ հասած պատկերներներում երևում են փոքր ծառեր, որոնք աճեցվում էին քարե ամանների մեջ: Փարավոն Ռամզես III-ը հայտնի էր նրանով, որ հաճած էր ձիթապտղի մշակված ծառեր նվիրում տարբեր տաճարների:
6. Աշխարհի ամենամեծ բոնսայ ծառը
Այո սա նա է՝ աշխարհի ամենամեծ բոնսայ ծառը: Նա 600 տարեկան է և ապրում է Ճապոնիայում: Այն 5 մետր բարձրություն և 10 մետր լայնություն ունի:
7. Ուոլտեր Փոլսի “Rocky Mountain Juniper”-ը
Վալտեր Փոլլը բոնսայի հայտնի մշակող և ձևավորող է: Իր գեղեցիկ և դրամատիկ բոնսայի համար նա ստացել է մի քանի ազգային և միջազգային մրցանակներ: Ուոլտերի մասին ամենավիճահարույց տեղեկությունն այն է, որ նա իրեն համարում է դեռ սկսնակ պրոֆեսիոնալ: Դա այն պատճառով է, որ նա մշակում և ձևավորում է իր ուրույն ոճով ծառեր և բացի այդ նրանք վաճառքի համար չեն: Այժմ նա բոնսայի ծառերի ամենագեղեցիկ հավաքածուներից մեկի սեփականատերն է:![]()
8. Ուոլտեր Փոլի Էյսեր Պլատանուս
Սա Ուոլտերի մեկ այլ աշխատանք է, որը նվաճել է «Բոնսայն այսօր» մրցանակը “Բոնսայ Ֆոտո” մրցաշարի ժամանակ: Փոլն առաջին եվրոպացիներից էր, ով սկսեց աշխատել Ալպյան լեռների վտանգված տեսակների հետ: Նա արդեն ունի 1000 որակյալ ծառերի հավաքածու, որոնք տարբեր փուլերում են: Փոլի բոնսայները բավականին ամուր են և ունեն բնակական տեսք:
9. Ուոլտեր Փոլի խեցգետնախնձորի ծառը
Այս քաղցր 65 սմ-անոց խնձորի ծառը աշխարհի ամենայուրօրինակ բոնսայներից մեկն է: Այս խնձորները համտեսում են միայն պրն Փոլի լավագույն հյուրերը: Մրգատու ծառերի ճիշտ մշակումը ավելի ու ավելի մասայական է դառնում բոնսայ աճեցնողների համար: Ամենազարմանալին այն է, որ բոնսայ մրգերը իսկապես կարելի է ուտել (հատկապես ցիտրուսայինները): Ամենտարածված փոքր մրգերից են՝ բալը, խնձորը, լիմոնը, մանդարինը, թուզը:
10. Մրցանակակիր «Իտոի-Գավա» ջունիպեր
Չինական ջունիպերը շատ սիրված և հայտնի է բոնսայ ծառերի սիրահարներին և պրոֆեսիոնալներին: Նրա բունը բավական ճկուն է և այդ պատճառով նրան գեղեցկացնել ու ճկելը հեշտ է:
11. Դան Ռոբինսոնի Բոնսայի Պիկասոն
Սա Դան Ռոբինսոնի լավագույն գործերից է: Նա բոնսայի այնպիսի մասնագետ է, ով հարգում է բնության ուրույն ճանապահը: Այս գործը ճանաչված է իբրև բոնսայի Պիկասսո՝ նոր ժամանակների բոնսայի արվեստի առաջատարներից մեկը: Ռոբինսոնը ստեղծագործում և բացի այդ նաև սովորեցնում է աշակերտներին, թե ինչպես բոնսայ ձևավորել և մշակել՝ օգտվելով ճապոնական հմտություններից :
12. Մրցանակակիր Սաղ Խոսե Ջունիպերո
Այս աշխատանքը պատկանում է Վենեսուելայի արվեստի համալսարանի սաներից մեկին՝ Նաչո Մարինին, ով հիացած է բոնսայ մշակելու և ձևավորելու անհամար հնարավորություններց: Նա երկար է տառապել, որպեսզի բնական միջավայրի կրկնօրինակը ստեղծի:
13. Ադենիումի ծաղիկ բոնսայ
Այս բոնսայն այնքան հայտնի չէ, որքան ունիպերն է, բայց շատ սիրված է իր նրբության և շքեղության համար. Այս ծաղիկ բոնսայը կարող է տարբեր ձևեր ունենալ: Հնդկաստանցի Պարոն Ջայ Կրիշնա Ագարվալը իր հավաքածուի մեջ ունի 100 տեսակի բոնսայ, որոնցից ամենաշատը սիրում է ադենիումի ծաղիկը: Ինչու՞: Որովհետև նրա ձևը հիշեցնում է մարդու մարմին: Այն ասես կավե քանդակ լինի:
14. Կիսակասկադ Ջունիպեր Բոնսայ
Հայիր Հարիոն է այս Ջունիպեր բոնսայը ձևավորել ու զարգացրել: Այն ցուցադրվել է Պեկինի և ազգային բոնսայ թանգարաններում: Այս կիսակասկադ բոնսայն ըստ երևույթին հավաքվել է Կալիֆորնիայի սպիտակ լեռներում:
15. Ազալեաի գեղեցիկ ծառը
Չինական մշակույթում «ազալենան» ճանաչված է, որպես բանական թուփ և անմահացված է հին պոեզիայում և նոր ժամանակների պատմության մեջ: Այն ծաղկում է գարնանը և նրա տերևները երկար շաբաթներ են մնում: Ազալեան սատսուկի տեսակ է և պահվում է ԱՄՆ-ի բոնսաի ազգային հավաքածույում:



