1in.am-ը գրում է.
Վրաստանը` որպես «ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր և ՆԱՏՕ-ի հետ ամենահամատեղելի երկիր, քննարկում է այն հարցը, թե ինչ ձևով պետք է մասնակցություն ունենա ահաբեկչության դեմ կոալիցիայի նպատակներին հասնելու գործում»: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը:
«Կոալիցիայի միջազգային գործընկերների և անդամների հետ միասին քննարկվում են ահաբեկչության, որը վտանգ է ստեղծում խաղաղության և տարածաշրջանում ժողովրդավարության զարգացման համար, չեզոքացման տարբեր ուղիներ»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ քննարկվող տարբերակներից ոչ մեկը չի ենթադրում վրացական բանակային ստորաբաժանումներ մարտական գոտիներ ուղարկելը, իսկ վերջնական որոշումը կընդունվի բարձրագույն քաղաքական մակարդակով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1436223.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



