Ուզում եմ մի քիչ խոսել այն մարդկանց մասին, ովքեր անսահման ինֆորմացիայով լեցուն համացանցում, ոչ միայն վերցնում են, այլ նաև տալիս են։ Դա շնորհակալ մարդու մի տեսակ է, որը իր համար ինչ որ բան ստեղծելուց հետո չի ուղարկում Recycle Bin-ի անծայր խորխորատները, որը ինչ որ բան է գտել և իրեն չի պահում, այլ տարածում է, բաժանում բոլորին, որ օգտվեն բոլոր նրանք, ովքեր իր պես բախվել են այդ խնդրին։ Այս մտածելակերպին միգուցե ինչ-որ կերպ խթանել է Torrent համակարգը, որտեղ կարող ես ներբեռնել ցանկացած բան, ինչ մտքովդ անցնի, որտեղ ինֆորմացիան քեզ ուղարկում են քեզ պես մարդիկ, ովքեր արդեն ներբեռնել են և բաժանում են։ Կարող ես քաշել և միանգամից ջնջել, քեզ ոչ ոք դրա համար բան չի ասի, բայց երբ հասնում ես այն գիտակցության, որ ինչքան որ ստացել ես այդքան էլ պետք է բաժանես. դու արդեն մեծ ընտանիքի անդամ ես։ Այսօրվա նյութը Upload-ի սիրահարներից մեկի՝Armen Mkrtchyan-ի մասին է։ Արմենի բլոգում, կարող ես գտնել հարմակարգչի բոլոր հնարավոր և անհնար խնդիրների լուծումները։ Համացանցը ասես արևելյան շուկա լինի, լիքը խորամանկ և խաբեբա վաճառողներով, անորակ և վտանգավոր ապրանգներով, իսկ Արմենի բլոգը այն հոգատար բարեկամը, որը կտանի քեզ և կկանգնեցնի ամենաանվտանգ և «անվճար» վաճառասեղանի մոտ։ Իմ մասին իմ ընկերները միգուցե մտածեն, որ համակարգչից լավ հասկանում եմ, երբ այդպիսի վստահությամբ եմ մոտենում իրենց համակարգիչներին խնդիրների դեպքում։ Ուղակի իմ համար մշակել եմ արդյունավետ որոնման մի համակարգ, որտեղ փնտրվող ծրագրից առաջ գրում եմ կախարդական խոսքերը՝ armblog.net։ Օրինակ եթե ուզում եմ ներբեռնել KdWin ապա՝ armblog.net kdwin։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել