Հայաստանի իշխանությունները իրավունք չունեն նեղանալու ԵՄ հայտարարությունից, որը հերթական անգամ մեղավորներ չի ցուցանում, կրկին հավասարության նշան է դնում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ՝ անդրադառնալով միջադեպի հետեւանքներին, բայց ոչ պատճառին առանց գնահատական տալու դրան: Եթե իշխանություններին դուր է եկել ընտրությունների հետ կապված ԵՄ հայտարարությունը, ապա այս մեկն էլ պետք է ընդունեն: Այլ բան է, որ ես եւ շատ ուրիշները, ովքեր քննադատել են ընտրությունների վերբերյալ ԵՄ-ի հայտարարությունբ, նույն կերպ ծայրաստիճան դժգոհություն ենք հայտնում այս մի հայտարարությունից եւս: Եվրոպան պետք է կարեւորի Հայաստանի հետ իր հարաբերությունները եւ իր արժեքները, որոնք այս պահի դրությամբ կշեռքի մի նժարին են, իսկ մյուս նժարին՝ Հունգարիայի իշխանությունների ապօրինությունն է: Ցավոք, այսպիսի հայտարարությամբ Եվրոպան կարծեք թե ընտրում է եկրորդ նժարը: Հունգարիայի անդամակցությունը ԵՄ-ին պատճառ չէ Եվրոպայի համար, որ նա խուսափի գնահատական տալ հանցագործավաճառությանը, որը Հունգարիայի իշխանություններն են կատարել:



