GalaTV.am-ը գրում է․
Վերջերս հայտնի դարձավ, որ Գերմանիայի դաշնային հետախուզությունը` BND, երկար տարիների ընթացքում լրտեսում է Թուրքիային: Սակայն գերմանական հետախուզությունը, ինչպես գրում է գերմանական Die Welt թերթի լրագրող Հանս Ռյուլեն, ով նախկինում զբաղեցրել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ծրագրավորման դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, մեկ պատճառ ունի, որը Անկարային դարձնում է BND-ի համար օրինական թիրախ: Այսպես, վերջին շրջանում, ինչպես նշում են հատուկ ծառայություններում, ավելացել է անուղղակի ապացույցների քանակը, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ցանկանում է իր երկիրը զինել միջուկային զենքով:

Թուրքերի համար ամենայն հավանականությամբ օրինակ է հանդիսանում Իրանը, որը միջուկային զենք է մշակում գաղտնի` թաքնվելով խաղաղ ատոմային ծրագրի հետևում: Վերջին տարիներին Թուրքիան ևս Իրանի օրինակով լայնածավալ խաղաղ ատոմային ծրագիր է իրականացնում: Պաշտոնական բացատրությունն է` աճող թուրքական տնտեսությանն ավելի շատ էլեկտրաէներգիա է անհրաժեշտ:
«2011թ. Անկարան ՌԴ «Ռոսատոմի» հետ 15 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Միջերկրական ծովի ափին` Անթալիա հանգստավայրից ընդամենը 300 կմ հեռավորության վրա մեծ ռեակտիվ համալիր կառուցելու համար: Երկու տարի անց արդեն 17 միլիարդ դոլար արժողությամբ նման համաձայնագիր է կնքվել ճապոնա-ֆրանսիական կոնսորցիումի հետ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



