Էս գյադու թեման, մի առիթ ա վերհիշելու հայկական քաղաքական ահաբեկչությունը, որը գոնե իր այսպես ասած դասական դրսեւորումներւմ /20-րդ դարի առաջին կես եւ մինչ այդ՝ 19 դարի վերջում/ եղել է հիմնականում արդար, կազմակերպված եւ գրեթե պետականորեն ճշգրիտ գործող՝ ոչնչացնելով թուրք եւ ռուս պաշտոնյաներին, եւ շատ անգամ բավականին դրական ազդեցություն ունենալով իրադարձությունների վրա: Կարծում եմ, ոչ ոք չի մեղադրի ինձ, եթե ասեմ, որ Սաֆարովի ոչնչացումը պետք է դառնա տեւական նպատակ հայկական պետության եւ հայկական կազմակերպությունների համար: Թեկուզ եւ տարիներ անց այդ հանցագորշը պետք է ոչնչացվի աշխարհի երեսից: Սա կլինի ոչ թե վրեժ, այլ արդարադատություն: Նրանք, ովքեր գուցե կառարկեն, հիշեցնեմ, որ այսքան ժամանակ, մինչ Սաֆարովը նստած էր հունագարակն բանտում, կարծես, ոչ մի այդ թվում ամենածայրահեղ ազգայնական հայի մտքով չէր անցել հակաօրինական միջոցներով սպանել նրան՝ վերժ լուծելով: Այժմ, սակայն, այլ իրականություն է: Իհարկե, Սաֆարովի նման մեկին հերոս դարձնելը ցույց է տալիս նաեւ մեր նկատմամբ վախի աստիճանը՝ նույնիսկ քնած հայն այնքան վտանգավոր է, որ նրան սպանողը հերոս է: Բայց այդ վախը պետք է ամրապնդել՝ սպանելով արթուն Սաֆարովին, եթե դա հնարավոր է /հուսամ համապատասխան կառույցները տիրապետում են այդ տեխնոլոգիային/, գուցե դա նաեւ ուշքի բերի ադրբեջանական հասարակությանը: Համոզված եմ, որ հիմա էլ այնտեղ կան մարդիկ, որոնք ամոթ են զգում, բայց հրապարակային արտահայտվելու հնարավորություն չունեն, վախենում են, ճնշված են, որովհետեւ Ադրբեջանում իրականացել է մերոնցից շատերի երազանքը՝ կատարյալ հետսովետական բռնապետություն՝ "ազգային"՝ իրականում ստալինյան արժեքների հիման վրա՝ խառնված տեղական խանական ավանդույթի հետ: /Մենք պետք է, գուցե ի վերջո պետք է ազատագրենք Ադրբեջանը հանուն ադրբեջանցի ժողովրդի բարօրության, ինչպես միշտ առաջարկում էր Արիկ Նեդոլյանը/: Ամեն դեպքում Սաֆարովին ոչնչացնելու հարցում շտապելու բան չկա, կրկնեմ, թող լինի տարիներ անց, բայց տեւական կամք պիտի լինի, եւ խնդիրը չմոռացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել