Cosmo.am-ը գրում է․
Ըստ հոգեբանների` այն գույները, որոնք օրվա ընթացքում ֆիքսում է քո աչքը (սկսած եղունգներիդ կարմիր լաքից մինչև սուրճի գույնը), ազդում են ուղեղի վրա: Այստեղ նշանակություն ունի, թե փոքր տարիքում ինչի հետ ես ասոցացրել տվյալ գույնը: Ապացուցված է՝ հետևյալ գունային երանգները հրաշքներ են գործում, երբ սկսում ես ուշադրություն դարձնել դրանց:
Եթե ցանկանում ես
Կարևոր զեկույցի ժամանակ կենտրոնացած լինել
Ապա
Եղունգներդ կարմիր ներկիր
Ահա թե ինչուշ
Այս վառ գույնը ստիպում է քեզ ուշադրություն դարձնել մանրուքների վրա: Նման եզրահանգման են եկել Բրիտանական Կոլումբիայի համալսարանում իրականացրած ուսումնասիրության արդյունքում: Հետևաբար, նախքան կսկսես խոսել, արագ հայացք նետիր մատներիդ: Բոնուս. քանի որ կարմիրը գունային սպեկտրում ամենաերկար տատանումն ունի, մարդկանց, հնարավոր է, ավելի շատ ժամանակ հարկավոր լինի այն ընկալելու համար: Իսկ արդյունքը կլինի այն, որ բոլորի հայացքները հառված կլինեն քեզ:
Եթե ցանկանում ես
Թուլանալ
Ապա
Օգտագործիր յոգայի կանաչ գորգը
Ահա թե ինչու
Մեզանից շատերի մոտ կանաչն ասոցացվում է բնության հետ: Ջորջիայի համալսարանի իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ մարդիկ կանաչ գույնը տեսնելիս ենթագիտակցաբար սկսում են մտածել անտառի և բուսականության մասին, ինչը նրանց լիցքաթափում և հանգստացնում է: Ուստի առիթը բաց մի՛ թող երկար նայելու կանաչին. արդյունքում՝ նաև ավելի հմտորեն կտիրապետես յոգայի վարժություններին:
Եթե ցանկանում ես
Փայլել ընկերոջդ մոտ քո կրեատիվությամբ
Ապա
Արագ գրի առ մտքերդ՝ օգտագործելով կապույտ թանաքով գրիչ
Ահա թե ինչու
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի փորձագետները պարզել են, որ կապույտը խթանում է երևակայությունը, և աչքերը կապույտին հառելով`մարդիկ ավելի ստեղծագործ են դառնում: Նախքան որևէ գաղափարի շուրջ մտածելը, մի քանի րոպե նայիր երկնքին. երևակայությանդ թռիչքը կզարմացնի նաև քեզ:
Եթե ցանկանում ես լինել առույգ և կենսունակ
Ապա
Խոհանոցիդ պատերը դեղին ներկիր
Ահա թե ինչու
Դեղինը առույգություն և էներգիա է հաղորդում: Վերջերս իրականացված ուսումնասիրությունը պարզել է, որ այն մարդիկ, ովքեր ժամանակ են անցկացնում դեղին սենյակում, ավելի ակտիվ և կենսունակ են: Հետևաբար, սովորություն դարձրու օրդ սկսել քո «դեղին» խոհանոցում և կզինվես էներգիայի անսպառ պաշարով` ողջ օրվա համար:
Եթե ուզում ես
Ցանկալի լինել
Ապա
Կարճ սև զգեստ հագիր
Ահա թե ինչու
Ոչ մի կնոջ համար գաղտնիք չէ, որ կարճ սև զգեստն անչափ սեքսուալ է: Այդ մասին վկայում է նաև Pantone Color համալսարանի իրականացրած ուսումնասիրությունը: Պարզվում է` սև գույնը նաև ինքնավստահություն է հաղորդում կանանց` հաղորդելով անկրկնելիության զգացում: Արդյունքում՝ բոլոր հիացական հայացքները քոնն են:
Եթե ցանկանում ես
Ուշքի գալ անհաջող օրից հետո
Ապա
Մտիր սուրճի մոտակա խանութը
Ահա թե ինչու
Հավանաբար հենց սուրճն է պատճառը, որ շագանակագույնը մեզ պարուրում է հարմարավետության ու հանգստության զգացումով, երբ գլխումդ կատարյալ քաոս է: Ըստ ուսումնասիրությունների` մարդիկ հարմարավետ են զգում իրենց, երբ տեսնում են այս երանգը. հավանաբար, մենք ունենում ենք այն նույն հաճելի զգացողությունը, ինչ սուրճ ըմպելիս:
Եթե ցանակնում ես
Ժպտալ ու լինել անհոգ
Ապա
Հենց հյուրասենյակում մանուշակագույն ծաղիկներ դիր
Ահա թե ինչու
Ջորջիայի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ մարդիկ այս գույնն ասոցացնում են երեխայի և քրքիջի հետ: Հետևաբար, եթե լարված ես, մանուշակագույն ծաղիկներ գնիր: Ոչ միայն կլիցքաթափվես, այլև, ով գիտի, գուցե սկսես ծիծաղել:
Եթե ցանկանում ես
Ավելի ակտիվ լինել մարզվելիս
Ապա
Նարնջագույն մարզահագուստ կրիր
Ահա թե ինչու
Նարնջագույնն այս պահին նորաձև է, բացի այդ, ըստ Pantone-ի ուսումնասիրության, այն խթանիչ ուժ ունի: Փորձիր նարնջագույն որևէ բան կրել, և մարզվելուց առաջ մի հպանցիկ հայացք գցիր նարնջագույն «խթանիչներիդ»:
Եթե ցանկանում ես
Հաղթահարել բաժանման ցավը
Ապա
Ծածկոցիդ սպիտակ սավան անցկացրու
Ահա թե ինչու
Ըստ Ջորջիայի համալսարանում անցկացված ուսումնասիրության արդյունքների` սպիտակ գույնն օգնում է լավատեսորեն տրամադրվել ապագայի հանդեպ: Որտե՞ղ ես հատկապես կարոտում սիրելիիդ... հավանաբար՝ անկողնում: Հետևաբար, այս միջավայրում փոփոխություն մտցնելը կարող է մեծապես օգնել քեզ սիրային կյանքդ նոր էջից սկսելու հարցում: