Hayeli.am-ը գրում է․
Քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը համոզված է,որ Եվրասիական տնտեսական միությունը կարող է Հայաստանի համար զարգացման ճանապարհ ստեղծել.«Ես միշտ ասել եմ, որ մենք զարգացման երկու ճանապարհ ունենք. առաջինը հայության ամբողջականության մեջ է, որը ձեռնտու չէ մեր իշխանություններին, երկրորդը՝ այլընտրանքն է, որը այս դեպքում ԵՏՄ-ն է:Խորհրդային միության փլուզումից հետո աշխարհը շարունակում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և հետխորհրդային երկրների դեմ, և ԵՏՄ-ն կարող է դառնալ հակադարձող ուժ. «Հետխորհրդային բոլոր երկրները վերածվել են գերեզմանոցի, երիտասարդները փախչում են, արևմուտքի բանկային համակարգը, որը անկախացումից հետո ներդրվեց նաև մեր պետությունում և ժողովրդին վարկերի տակ թողնելով՝ ստիպեց հեռանան երկրից, քայքայեց պետությունը, և եթե այդ բանկային համակարգը մեր երկրում վերացվի, մարդիկ կվերադառնան»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ