Արմենիան շատ խոստումնալից նախագիծ ա սկսելու շուտով: Համենայն դեպս, դատելով թրեյլերից, ականատես ենք լինելու ամենառեյթինգային հեռուստատեսային նախագիծին, որին հեռւոստաընկերությունը ներգրավել է այդ ոլորտի ամենամեծ պահանջարկն ունեցող աստղերին ու նկատեք՝ գրեթե բոլորը ոչ միայն երիտասարդ են ու ունեն երկրպագուների հսկայական բանակ, այլև չեմ վախենա այդ ձևակերպումից՝ սեքս սիմվոլներ են. Միհրան Ծառուկյան, Անի Երանյան, Արփինե Գաբրիելյան, Մարիամ Մելիքյան...
Դժվար չէ կռահել նաև այն, որ նախագիծը հումորային է լինելու երկու տեսակի հումոր է լինելու՝ Yere1-յան ֆորմատի, որը ըստ երևույթին ապահովելու է Գրիգոր Դանիելյանը և Antivirus-յան ֆորմատի, որը կապահովի Գոռը:
Դե ինչ, սիթքոմին արդեն իսկ կարելի է հաջողություն կանխատեսել, մեզ էլ մնում է մի քիչ համբերել ու վայելել: Քանի որ ֆիլմում ամենաբոմբ հայ ծտերն ու սեքսուալ մաչոներն են, ուրեմն մեր ազաբոչեննի երիտասարդության աչքն էլ լույս: