Tert.am-ը գրում է․

Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովին մասնակցող Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարաների և ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերյան Օհանյանը հայկական բանակի առանձնահատկություններից առանձնացրեց ազգային արժանապատվությունը, վտանգի պահին միասնական լինելը: Նա շեշտեց, որ արցախյան հաղթանակը մենք տարանք շրջափակման, երկրաշարժի պարտադրված պատերազմի պայմաններում:

«Հաջորդ առանձնահակությունն այն է, որ հայ ժողովուրդը ռազմական գիտությանը միշտ մոտ է եղել, և մեր զորավարները հակամարտող երկրների զորավարների համեմատ առավելություններ են ունեցել: Քանի որ մեր բախտը մի քանի հարևանների առումով «բերել» է, մահակը միշտ մեր ձեռքին ենք պահել»,-ասաց նախարարը և ավելացրեց, որ սեփական ներուժի շնորհիվ կարողացել ենք հետպատերազմյան շրջանում կարճ ժամանակահատվածում վերացնել պատերազմի հետևանքները և բանակը մրցունակության հասցնել միջազգային մակարդակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել