GalaTV.am-ը գրում է․
Որպես Թուրքիայի վարչապետ ու թուրք ժողովրդի ներկայացուցիչ՝ հավաստիացնում եմ, որ Թուրքիան կկանգնի Ադրբեջանի կողքին այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական վերջին թիզ հողը չազատագրվի»,- երեկ հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն՝ Բաքու կատարած այցի ժամանակ։ Իսկ Ալիեւի հետ կայացած հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ Ա. Դավութօղլուն հայտարարել է, թե քանի դեռ ղարաբաղյան խնդիրը չի լուծվել, Հայաստանը դուրս կմնա համագործակցության բոլոր ծրագրերից, եւ Թուրքիան կանի «ամեն հնարավորը՝ այդ հարցում Ադրբեջանին աջակցելու համար»:
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ադրբեջանի եւ Թուրքիայի համագործակցությունը բնական է, եւ ցանկությունները համընկնում են: «Իրանք ուզում են Հայաստանն էլ իրենցը դարձնեն, Ադրբեջանը երբեք էլ ինքնուրույն չի եղել եւ մշտապես Թուրքիայի հետ է համաձայնեցրել: Ադրբեջանը խոսում է այն ժամանակ, երբ Թուրքիան բացում է բերանը, ո՞վ է Ադրբեջանը, իրա մեծ ախպերը Թուրքիան է»,- ասաց Կոմանդոսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



