ArmnewsTV.am-ը գրում է․
Եվրախորհրդի սահմանադրական հարցերով խորհրդատվական մարմնի կամ պարզապես Վենետիկի հանձնաժողովի անդամները հայ գործընկերների հետ քննարկել են Հայաստանի սահմանադրական բարեփոխումները: Փարիզում են Հայաստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները: Հանդիպման ընթացքում եվրոպացի փորձագետների բարձրացրած հարցերը հայկական կողմի համար քննարկման առարկա են դառնում: Հանդիպումն աշխատանքային է, եզրակացությունը` մեկ ամսից: Հոկտեմբերի 15-ին Վենետիկի հանձնաժողովը լիագումար նիստում կանդրադառնա Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգի նախագծին: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով` անհրաժեշտ է օգտվել սահմանադրական հարցերում Վենետիկի հանձնաժողովի մեծ փորձից:
Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտի խոսքով` Հայաստանի սահմանադրական բարեփոխումները նման են վրացականին: Քննարկումների առանցքում է երկու հարց. հիմնարար իրավունքներ և կառավարման մոդել:
Հոկտեմբերի տասնհինգին սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգը պետք է ներկայացվի Հայաստանի նախագահին, որից հետո իրավաբանական և փորձագիտական դաշտից հայտնվի Հայաստանի ներքաղաքական քննարկումների հարթակում:
Տեսանյութը՝ այստեղ



