Panorama.am-ը գրում է․
«Հիշում եմ և պահանջում. ահա այն առանցքը, որի շուրջ մենք համախմբվում ենք ոգեկոչելու մարդկության դեմ ծրագրված և իրագործված ամենածանր հանցագործության` ցեղասպանության զոհ դարձած հայորդիներին: Պատրաստվում ենք աշխարհին ցույց տալ մեր հանդեպ իրագործած հանցագործության ողջ ծավալն ու սարսափը: Հավաքվելու ենք սգալու և ծրագրելու մեր ժառանգությունը վերադարձնելու ուղիները: Բայց 2015թ-ը մեզ համար չի դառնա ողբի և սգի տարի, մենք դա թույլ չենք տա առաջին հերթին հենց այն պատճառով, որ դա այլևս մեզ կոտորողների երազն ու ցանկությունն է` մեզ վերածել քոչվոր, վտարանդի ու ողբացող մարդկային զանգվածի, զրկելով մեզ ժողովուրդ կոչվելու և հայրենիք ունենալու հնարավորությունից» ,-Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Պետական հանձնաժողովի անդամ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, հայ ազգը կոտորողները չարաչար սխալվեցին իրենց հաշվարկներում և աշխարհով մեկ սփռված հայությունը չդարձավ փոշի, չդարձավ մուրացկան ու չբարոյազրկվեց.«Այլ համախմբվեց, ինչպես կարող է համախմբվել հինավուրց ու իմաստուն ժողովուրդը և իր տեղը գտավ բոլոր այն երկրներում, ուր ճակատագիրը հասցրեց մեր տատերին ու պապերին»:
«Ի՞նչ իմանային Էնվերն ու Թալեաթը, որ ավիրելով աշխարհով մեկ են ցրում մի այնպիսի սերմ, որից պիտի ծնվեին համաշխարհային մեծություններ, մարդիկ, ովքեր ակամայից պետք է դառնային հայոց ժողովրդի դեսպաններ, որն աշխարհին ասելու և տալու բան ուներ»,- հայտարարեց Վ.Սարգսյանը` թվարկելով բոլոր մեծանուն հայերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



