Araratnews.am-ը գրում է․

timthumb

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապտեյանի հետ araratnews.am-ը զրուցեց Շոտլանդիայի կայացած հանրաքվեի մասին:

-Պարո´ն Կարապետյան, Շոտլադնիայում տեղի ունեցած հանրաքվեի մասին Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է:

-Եղավ այն, ինչ պիտի լիներ, ինձ համար ոչ մի նոր բան չեղավ: Կարծում եմ՝ աշխարհի համար շատ կարևոր է՝ ինչպես պետք է դա անել, եթե ինչ-որ մաս ցանկանում է առանձնանալ: Սա խնդիր է, որը պետք է աշխարհի համար դառնա շատ հասկանալի, երբ մետրոպոլինան ինչ-որ մի մասին հանգիստ թողնում է անել հանրաքվե և տեսնել՝ ուզո՞ւմ է , ժողովուրդը դուրս գալ, թե՞ ոչ: Շատ վաղուց ինֆորմացիա կար, որ շոտլանդացիները չեն էլ ուզում դուրս գալ:

-Շոտլանդացիների պայքարն անկախության համար վաղուց է սկսվել, իսկ այսօր, երբ անկախանլու առիթ եղավ,  ստացվեց հակառակ արդյունքը…

-Այո´, պայքարը վաղուց է սկսվել, գուցե եթե հանրաքվեն անցկացվեր 30 տարի առաջ Շոտլանդիան անկախանար, բայց այսօր աշխարհում  ունիֆիկացիա է գնում, ուստի այդ գործընթացներն էլ են թելադրում, որ հիմա մասնատվելն այդքան հեշտ չէ. աշխարհը միությունների գաղափարախոսությանն է գնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել