Galatv.am-ը գրում է․
«Դա օր էր՝ լի զիջումներով։ Ինքնավարություն անջատողականների համար Արևելյան Ուկրաինայում, ԵՄ հետ ազատ առևտրի բանակցությունների տեղափոխում։ Պուտինը ստացավ այն, ինչ ցանկանում էր»։
«Պարոն Պուտինն ունեցավ առաջին հաջողությունը»,- ասել է «Կանաչների» անդամ Ռեբեկա Հարմսը Բրյուսելում Ուկրաինայի ապագայի վերաբերյալ կայացված որոշումների մասին։ Եվրախորհրդարանում և Ռադայում ԵՄ հետ համագործակցության միաժամանակյա դիտարկումն անցավ ոչ այնքան հանդիսավոր մթնոլորտում, ինչպես պլանավորվում էր։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2016 թ․-ին՝ զիջում Ռուսաստանին, ինչը ոչ բոլորին դուր եկավ»,-գրում է Die Zeit հանդեսը։
Հարմսի գնահատականը կարելի է նաև վերագրել ևս մեկ որոշման՝ Արևելյան Ուկրաինայի տարածքներին հատուկ կարգավիճակի տրամադրմանը, որը կայացվել է Կիևում փակ դռների ետևում։
«Այս փոքրիկ ամոթը», ինչպես գնահատել է իր քայլը Պորոշենկոն, լավ է մեծ պատերազմից։ Այսպիսով պարզ դարձավ, թե որքան դժվարությամբ է նրան տրվել երկրի արևելյան շրջաններին 3 տարով ինքնավարության տրամադրման որոշումը։ Սա բավարար ժամանակահատված է ուկրաինական Սահմանադրությունում ապակենտրոնացման որոշման ամրագրման համար։
«Ամեն ինչ անցավ Ռուսաստանի ցանկությանը համապատասխան։ Կամ այլ կերպ ասած՝ ձեռք է բերված այն, ինչի համար պայքարում էին Կրեմլի կողմից զինված ու կառավարվող անջատողականները։ Այս ամենը չի նշանակում, որ ուկրաինական քաղաքականության դաշնայնացումը ինքնին անարժեք գաղափար է։ Դոնբասի ռուսալեզու շրջաններին ավելի լայն ինքնավարության շնորհումը, պետբյուջեից մեծ գումարների տրամադրումը սոցիալական ու տնտեսական զարգացման համար, ռուսաց լեզվի պաշտպանումն ու սահմանամերձ ռուսական տարածքների հետ համագործակցության խորացումը այլ հանգամանքներում անգամ ողջունելի կլինեին, քանի որ դա համահունչ կլիներ ուկրաինական շրջանների առանձնահատկություններին և կնպաստեր դրանց ամբողջականության պահպանմանը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



