Անկախության տոնից բացի` վաղը լրանում է ՀՀ պետբյուջեի հերթական, ոչ առաջին և ոչ էլ վերջին անհասկանալի, աննպատակ ծախսի մեկ տարին: 2013թ. սեպտեմբերի 21-ին` Անկախության օրվա 22-րդ տարելիցին, Հանրապետության Հրապարակում տեղի ունեցավ Նունե Եսայանի համերգը, որի վրա (համերգի) պետբյուջեից ծախսվել էր 54,6 մլն դրամ: Համերգի մասին բուռն քննադատություններ հնչեցին սոց. ցանցում, ԶԼՄ-ներում: Եղան դիտարկումներ այն մասին, թե այդքան գումարով ում կարելի էր հրավիրել այդ համերգին: Օրինակ` այդ նույն գումարով հնարավոր էր հրավիրել Պլաչիդո Դոմինգոյին, 3,2 անգամ ավելի քիչ գումարով կարելի էր հրավիրել Գրիգորի Լեպսին: Կառավարության կողմից այդ ծախսը ձևակերպվել էր որպես նվիրատվություն` դրա պատասխանատվությունը դնելով մշակույթի նախարարի վրա: Տեսնենք, թե այս տարի մեր պետական բյուջեից ում և որքանով կհարստացնի հայրենի կառավարությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gor1989/posts/821662581189016
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել