Համաձայն եմ այն մտքի հետ, որ եթե Հայաստանում անցկացվեր ինչ-որ քվեարկություն, որտեղ արվեր այն, ինչ արվեց Շոտլանդիայի անկախության հանրաքվեի պարագայում, Հայաստանին կպիտակավորեին ոչ միայն միջազգային կառույցները, այլև հայաստանյան կեղծ ընդդիմադիրները, ու արդյունքները ճանաչելու մասին խոսք անգամ չէր կարող գնալ:
Ըստ պաշտոնական տվյալների` չնայած շոտլանդացիներն իրենց իրավունքի իրացման արդյունքում չսատարեցին անկախության գաղափարին, որը լիարժեք և լավ հնարավորություն էր կիրառել իրենց ինքնորոշման իրավունքը և այն որևէ կերպ հակասության մեջ չդրվեց այլ սկզբունքների ու նորմերի հետ, այն ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների մեջ կլասիկ օրինակ էր` իր բոլոր դժվարություններով: Որքան էլ շահարկվեն շոտլանդացիների հանրաքվեի արդյունքները, մի բան ակնհյատ է. ազատ կամարտահայտությունը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում է:
Ամեն դեպքում յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ է, և նմանացնելու պահանջ էլ չկա: Բայց մի բան հստակ է. յուրաքանչյուր օրինակ մատնանշում է ինքնորոշման իրավունքի իրացման և նրա` միջազգայնորեն ճանաչման ուղին: