Սաֆարովին ներում շնորհելու փաստը բոլոր հայերին հիասթափեցրել է:
Բոլոր հայերի տրամադրությունը ընկած է, մոռանալով, որ Ղարաբաղի հաղթանակի տոնական օրերն են:
Այնքան հուսահատական նյութեր ու հոդվածներ ենք կարդացել ինտերնետում, որ թվում է պարտվող կողմը մենք ենք եւ ոչ թե ազերիները:
Ի վերջո եկեք շնորհավորենք Ղարաբաղի անկախությունը, որի ծածանվող դրոշը հունից հանել է սաֆարովիկներին ու ալիեւիկներին:
Բոլորս էլ վրդովված ենք: Հասկանալի է,բայց կարծում եմ շատ վտանգավոր է այս պայմաններոմ անկումային ու պարտվողական տրամադություն տարածել երկրում, որից շահելու են միայն ազերինը:
Մեկ է հաղթողը մենք ենք:Հաղթողը Ղարաբաղն է:Հաղթողը Գուրգեն Մարգարյանն է եւ ոչ ալիեւն ու սաֆարովը, որ ինչքան հերոսի կոչում շնորհեն ու ստանան, նավթ վաճառեն ու դոլլար ծախսեն չեն կարող պատմությունը ետ վերադարձնել:
Եկեք շնորհավորենք միմյանց Ղարաբաղի անկախությունն ու հուսանք, որ մեր երկիրը այսուհետ ավելի ուշիմ քաղաքականություն կվարի, այնպիսի մի ժամանակշրջանում, որ ոչ թե հայերի սիրուն աչքերը այլ նավթի գինն է որոշում քաղաքականության որակը:
Շնորհավորենք ու հպարտ լինենք մեր հաղթանակի համար:
Շնորհավորենք միմյանց մեր հաղթանակն ու խնայենք ինքներս մեզ:



