Արտակարգ անտրամաբանական մեկնաբանություն է տվել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը։ Ըստ դեսպանի, Ռուսաստանն ըստ ամենայնի մինչ այժմ չի արձագանքել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի և ներում շնորհելու հարցերին և դրանց հետևած պրոցեսսներին, որովհետև… Ռուսաստանում տոներ էին (Մոսկվայի օրն ու 1812-1814թթ Հայրենական մեծ պատարազմում տարված հաղթանակի օրն էր նշվում)։ Նման մեկնաբանությամբ դեսպանը ավելորդ անգամ ստիպում է ինձ տարակուսանք հայտնել մեր ԱԳՆ կադրերի և առհասարակ, ողջ կառույցի կոմպետենտության ու ադեկվատության մասով։

Բանն այն է, որ կամ դեսպանը իրոք կարծում է, որ ՌԴ ԱԳՆ-ն մերինի պես պորտաբույծների հավաքածու է, որը զբաղված է միայն շրջագայություններով և աշխատում է միայն աշխատանքային օրերին (ընդ որում՝ ոչ միշտ), կամ էլ դեսպանը պարզապես փորձում է Ռուսաստանի մեղմ ասած ոչ պարկեշտ կեցվածքն արդարացնել, ինչն ըստ իս ստրկամտության դրսևորում է և ամենևին էլ տեղին չէ, առավել ևս, որ ռուսները իրենց ողջ կեցվածքով հակառակն են ցույց տալիս։

Մասնավորապես, փորփորելով ռուսական ֆորումները, հետևելով ռուսական նորություններին և պաշտոնատար անձնանց մեկնաբանություններին՝ կարելի քիչ թե շատ ճշգրիտ բնութագրել ռուսական դիրքորոշումը։ Աս ողջ պատմությունը կազմակերպվել է ԱՄՆ և ԵՄ որոշ ներկայացուցիչների կողմից, որպեսզի ապակայունացում մտցվի հարավային կովկասում, և այժմ ցանկացած էմոցիոնալ որոշում կամ քայլ կարող է ծառայել այդ նպատակին։ Ռուաստանի շահերից չի բխում իրավիճակի վատթարացում տարածաշրջանում։

Իրականում, այնպես չէ, որ Ռուսաստանը շատ է սխալվում իր գնահատականում, որովհետև ես չեմ հավատում, որ արևմտյան տերությունները կարող էին այսքան արագ արձագանքել, եթե Սաֆարովի պատմությունն անակնկալ լիներ։ Ճիշտ է նաև այն գնահատականը, որ այս միջադեպը կսրի իրավիճակը, բայց եկեք հիմա անդրադառնանք Ռուսաստանի կեղծավոր խաղաղասիրական հայտարարություններին։ Փաստ է, որ իրավիճակը անկասելիորեն վատթարանալու է, իսկ հարաբերություններն՝ ավելի են սրվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Փաստ է նաաև այն, որ սա այլևս կայացած փաստ է, որև անհնար է չեղյալ համարել, կամ շտկել, համենայն դեպս մոտ ապագայում։ Փաստ է, որ Ռուսաստանի կեցվածքը հիմա իդեալակկան է Ադրբեջանի համար և կարող էր միայն ավելի լավը լիներ ազերիների համար, եթե Ռուսաստանը մի բան էլ ողջուներ Սաֆարովի ազատագրման հարցը։

Պատկերն ըստ իս ավելի պարզ ու ցինիկական է։ Ռուսաստանի քաղաքական վերնախավին ինչ-ինչ պատճառներով չի հետաքրքրում Հայաստանի շահն այս հարցում և նրանք ավելի կարևորում են Ադրբեջանի հետ ունեցած իրենց հարաբերությունների վիճակը, քան Հայաստաննի։ Գուցե Ռուսաստանում կարծում են, որ Հայաստանը սա էլ կուլ կտա, ինչպես կուլ տվեց սահմանային գնդակոծությունների և դիվերսիաների պատմության ժամանակ Ռուսաստանի վարած անատամ ու անողնաշար քաղաքականություն, գուցե ՌԴ-ն գտնում է, որ Հայաստանում կորուստներն այնքան մեծ չեն լինի (կամ ընդհանրապես չեն լինի), գոււցե և Ռուսաստանը ոչ մի բան չի կարծում ու վաղուց արդեն դավաճանել է մեզ։

Ամենակարևոր դասը, որ մենք պետք է քաղենք այս պատմությունից, կայանում է նրանում, որ աշխարհում միննչև հիմա էլ գործում է ջունգլիների կանոնը, իսկ մենք մեզ չենք կարող թույլ տա ևս մեկ անգամ թղթե շերեփներ ձեռքներս առնենք։ Եղունգ ունես գլուխդ քորի, և այժմ ժամանակն է, ավելի քան երբևէ, համախմբվել և վարել իրոք անկախ քաղաքականություն՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին և հնարավորինս թքած ունենալ ինչպես կեղծավոր արևմուտքի, այնպես էլ պարբերաբար դավաճանող Ռուսաստանի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել