Մայլի Սայրուսի ոչ մի համերգ չի անցնում առանց սկանդալների: Ամն-ի սահմաններից դուրս նա միշտ խնդիրների առաջ է կանգնում: Վերջերս նրան արգելել էին համերգներ տալ Դոմինիկյան Հանրապետությունում իր պահվածքի պատճառով: Այս անգամ էլ խնդիր է ծագել Մեքսիկայի հետ: 
Մեքսիկայում նրան թույլ են տվել համերգ տալ, սակայն հետո պահանջել են տուգանք վճարել: Համերգներից մեկի ժամանակ, երբ սկսել են "թվերք" պարել, պարողներից մեկը Մեքսիկայի դրոշով հարվածել է Մայլիի հետույքին: Կառավարությունը պահանջում է պատժել նրան իրենց երկրի դրոշը չհարգելու համար: Տուգանքի չափը կազմում է 1200 դոլար:
Նրան կարող են նաև 36-ժամյա ազատազրկմամբ պատժել: [E]

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել