Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնելուց և նրա ներում շնորհելուց հետո ստեղծված իրավիճակում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը չի մասնակցի Բաքվում կայանալիք համաժողովին, իսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ Բուդապեշտի իրավապահ մարմինների միջազգային Ակադեմիայում վերապատրաստում անցնող ոստիկանության 10 ծառայողներ հետ են կանչվել։

ՀՀ ոստիկանության պետը ԱՊՀ մասնակից-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նախագահի իր լիազորությունները պատվիրակում է Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարին:

ՀՀ ոստիկանության հայտարարությունն ամբողջությամբ տես այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել