Եվրոտեսիլի Հայաստանյան ներկայացուցչություն ջան, եթե չեմ սխալվում այս տարի Հայաստանին տուգանեցին բաքվում կայացող Եվրոտեսիլին մասնակցելուց հրաժարվելու համար: Մեզ տուգանեցին ու մենք վճարեցինք տուգանքը և ցուցադրեցինք եզրափակիչը:
Ու հիմա եկել է ժամանակը բողոքարկել այդ որոշումը:
Մեզ երաշխավորում էին անվտանգություն:
ՆԱՏՕ-ն էլ էր Գուրգեն Մարգարյանին երաշխավորել անվտանգություն: Սակայն նրա անվտանգությունը չկարողացան ապահովել: Սակայն թույլ տվեցին նրան սպանել, հետո էլ արյունարբու մարդասպանին, ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ երկիրը հանձնեց այդ սպանությունն ի սկզբանե արդարացնող և արարքը հերոսացնող երկրին` մարդասպանի հայրենիքին, որտեղ դրան անմիջապես ազատ արձակեցին` որպես հերոսի բարձրացրեցին պաշտոնը, նվիրեցին բնակարան և բանտում անցկացրած 8 տարիների աշխատավարձը:
Իսկ դա հերթական անգամ ապացուցում է այն փաստը, որ մենք ճիշտ ենք արել, որ չենք մասնակցել, ճիշտ ենք արել, որ մասնակիցներ չենք ուղարկել ադրբեջան` մարդասպանների և դրանց հերոսացնողների երկիր: Մենք փրկել ենք մասնակիցների կյանքը:
Ու դրա համար մեզ տուգանելն առնվազն անմարդկություն է:
Հ.Գ. Ընդհանուր առմամբ ես թքած ունեմ Եվրոտեսիլի պես մրցույթների վրա, որտեղ հաղթողը որոշվում է հարևան և «դաշնակից» կամ «... մտնող» երկրների նվիրած բալերով: Սակայն մենք պետք է բոլորին ցույց տանք ադրբեջանի իրական դեմքը, մենք պետք է բոլորի աչքը կոխենք նրանց մարդասպան ազգ լինելը(եթե իհարկե կարելի է այդ բաշիբոզուկներին ազգ կոչել):
Մենք պետք է աշխարհին ապացուցենք, որ Արցախը չի կարող լինել մի երկրի կազմի մեջ, որտեղ ազգայնական հողի վրա քնած մարդուն սպանող մոլագարը համարվում է «ազգի» «հերոս»:
Մենք պետք է ստիպենք աշխարհին ընդունել Արցախի անկախությունը` սկսած Եվրոտեսիլի եվրոպական գրասենյակից, վերջացրած գրանդներ շնորհող միջազգային կազմակերպություններով ու ՆԱՏՕ-ով...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=10151152184033416&set=p.10151152184033416&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել