Օբաման մերժել է Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ տալու հարցում168.am-ը գրում է․

Ամերիկյան CNN հեռուստաալիքի եթերում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է Ուկրաինային` ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ տալու համար:

Երբ եթերում Պորոշենկոյին հարցրել են, թե արդյոք Օբաման նման կարգավիճակ շնորհե՞լ է Ուկրաինային, նա պատասխանել է, որ ոչ, քանի որ իրենք արդեն իսկ ունեն հատուկ կարգավիճակ:

Պորոշենկոն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու Ուկրաինայի միջև անվտանգության ու պաշտպանության հարցերով փոխգործակցության մակարդակը ներկայումս ավելի բարձր է, քան դա պահանջում է ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել