Մեծարգո պարոնայք ՀՀ պաշտոնյաներ,

Ամենայն հարգանքներով Ձեր նկատմամբ կասեք ուր է մեր "դաշնակից" Ռուսաստանը? Ինչու է լռում? Ինչ եք կարծում մենք չպետք է ինչ որ կերպ ցույց տանք, որ մեզ անհանգստացնում է նրանց լռությունը? Հավատացեք, որ այս հարցը միայն ինձ չէ, որ մտահոգում է... Այս հարցը մտահոգում է ողջ հայությանը: Մենք մեզ մի հարց ենք տալիս պարզապես, եթե այն երկիրը, որը հայտարարում է թե ՀՀ-ի անվտանգությանն ու սահմանների անձեռնամխելիությանը վտանգ սպառնալու դեպքում նրանք պաշտպանելու են մեզ, ու այս պահին քար լռություն է պահպանում, արդյոք Աստված մի արասցե նման վտանգի առկայության դեպքում չի լռի? Եվ խոսքս միայն ՌԴ-ին չի վերաբերում, խոսքս վերաբերում է բոլոր այն պետություններին, որոնք այս վայրագությանը ոչ մի կերպ չարձագանքեցին ու չքննադատեցին ու ներկայումս համարվում են ՀՀ-ի բարեկամ և գործընկեր պետություններ: Ինչպես ՀՀ-ն պատրաստվում ցույց տալ այդ երկրներին, որ նրանք կեղծ են, սին են ու ունակ են անելու նույն բանը: Եթե մի երկիր սա չի դատապարտում, ուրեմն ունակ է նույնը անելու, ուրեմն ՎԱՃԱՌՔԻ ենթակա է....

Հ.Գ. Առայժմ միայն ԱՄՆ-ն է պաշտոնապես արձագանքել ու քննադատել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել