Արդարացնելու համար ԻՍԻՍ-ի դեմ լայնամասշտաբ օպերացիայի բացակայությունը ԱՄՆ-ում նոր վարկած են առաջ բերել։ Այժմ Ազգային Հետախուզության ղեկավարը հայտարարել է, թե իրենք ունեն տեղեկություն այն մասին, որ Ալ Քայդայի ենթակազմակերպություններից մեկը, որի անունը իբր Խորասան է, պատրաստում է լուրջ ահաբեկչական ակտեր ԱՄՆ տարածքում, ներառյալ հարձակումներ քաղաքացիական ինքնաթիռների վրա։ Ու ամենակարևորը. ըստ նրա այս վտանգը նույնիսկ ավելի մեծ է, քան ԻՍԻՍ-ից եկող վտանգը Իրաքում։ Այնպես որ կարծում եմ պետք է հաշվի նստել այն բանի հետ, որ մոտակա ժամանակ ԻՍԻՍ-ին թույլ են տալու ապրել իր գրաված տարածքներում, իրենով իսկ վախեցնելով երեխաներին քնից առաջ։ Ինչ վերջնական նպատակ ունի սա, չեմ հասկանում լիովին, տարբեր վարկածներ ունեմ ինքս, բայց դեռ ստույգ ոչինչ չի մատնանշվում։
Այնպես որ ասենք ցտեսություն քրիստոնեա Մերձավոր Արևելքին ու եզդիաբնակ տարածքներին։ ԱՄՆ-ն ունի հեռավոր պլաններ այս ամենի վերաբերյալ ու թույլ է տալիս Սուննի Խալիֆաթի զարգացումը տարածաշրջանում։