Replik.am-ը գրում է.
ԱՄՆ-ը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա 2009 թվականին Երևանի և Անկարայի միջև ստորագրված երկու երկրների հարաբերությունները կարգավորելուն ուղղված արձանագրությունը հաստատելու համար: Այս մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլսը:
Ինչպես հայտնում է Asbarez-ը, գործընթացը կանգ է առել, քանի որ Թուրքիան հրաժարվում է ստորագրել երկկողմ արձանագրությունները: Միլսը նաև կոչ է արել Թուրքիային աշխատել Հայաստանի հետ տեղի ունեցած փաստերը բացահայտելու համար, որպեսզի հարաբերությունները բարելավվեն:
Խոսելով տնտեսական բնույթի հարցերի մասին` Միլսը քննադատել է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին որոշումը` միևնույն ժամանակ կարևորելով ամերիկյան ներդրումների ծավալի մեծացումը:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=45886
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



