GalaTV.am-ը գրում է.
«Ուկրաինա-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ոչինչ չի փոխելու Ուկրաինայի քաղաքացու կյանքում, քանզի նրանք այսպես ասած «եվրոպական դեմոկրատիայի» ռեժիմով փաստացի ապրում են 1991թ.-ից. ի դեպ այդպես ապրում են հետխորհրդային շատ երկրներ ևս»։
ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական մոդելավորման ռուսաստանյան կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ գնահատական տալով ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ու դրա հնարավոր հետևանքներին։
Վերջինս նշում է, որ իր համար զարմանալի է այն, որ ներկայում շատ ուկրաինացիներ իրենց վատ կյանքը կամ սոցիալական պայմանները կապում են ինչի հետ պատահի՝ անտեսելով եվրոպական ազատությունն ու արժեքները, որոնց ձգտում են։
«Կիևն ուղղակի իրավաբանորեն ամրագրեց այն վիճակն ու կենսակերպը, որով ապրում էր ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն 25 տարի»,- նշեց Գ․Տրոֆիմչուկը։
ԳԱԼԱ-ի հարցադրմանը, թե արդյոք սա հաղթանակ էր Ուկրաինայի եւ նրա ժողովրդի համար, Գրիգորի Տրոֆիմչուկն արձագանքեց․ «Դժվար է սա հաղթանակ կոչել ուկրաինացիների համար, քանզի իրենք էլ պնդում էին, որ իրենց տանն այսպես ասած «արևմտյան կենսակերպ է», որտեղ որևէ մեկը մյուսին հենց այնպես ոչինչ չի տալիս։ Աբսուրդը նրանում է, որ ամեն ինչում բոլորը մեղադրում են Ռուսաստանին։ Եվ հիմա արդեն, եթե Ուկրաինան փորձի դուրս գալ ԵՄ-ից, ստիպված կլինի անցնել պատերազմի միջով, քանզի այնտեղից նրանց արդեն որևէ մեկը հենց այնպես չի թողնի։ Ինչ վերաբերում է էժան ապրանքների մասին հեքիաթներին, ապա պետք է ասեմ, որ էժան ապրանքները ԽՍՀՄ-ում էին և ոչ թե ԵՄ-ում պետք է լինեն»։
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



