10241622541in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» գրոհայինների ճամբարին, ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի կենտրոնական հրամանատարությանը հղում անելով՝ հաղորդում է France Presse գործակալությունը:

«Ընդհանուր առմամբ, Մոսուլից հյուսիս-արևելք գտնվող մարզական ճամբարի մոտ մեկ ավիահարվածի օգնությամբ ոչնչացվել է «Իսլամական պետությանը» պատկանող ռազմական մեկ մեքենա, երկու շինություն, որոնք զբաղեցրել են գրոհայինները, և մեծ թվով գրոհայիններ»,- հրամանատարությանն է մեջբերում գործակալությունը:

ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դիրքերին օգոստոս ամսից ավիահարվածներ է հասցնում, որոնց նպատակը ազգային-կրոնական փոքրամասնություններին և ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններից պաշտպանելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել