Իրանի ԱԳ նախարար. «Իսլամական պետությունը» համաշխարհային սպառնալիք է Panorama.am-ը գրում է․

«Օդային հարվածները չեն կարող վերացնել «Իսլամական պետությանը»»,-իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, Նյու Յորք կատարած այցի շրջանակներում Արտաքին հարաբերությունների խորհրդում ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով «Իսլամական պետության» սպառնալիքներին, մասնավորապես նշել է. «Իսլամական պետությունը ոչ թե սպառնում է որևէ պետության կամ տարածաշրջանին, այլ դա համաշխարհային սպառնալիք է: Ներկայում Սիրիայում և Իրաքում հազարավոր օտարերկրացի ահաբեկիչներ կան»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել