Tert.am-ը գրում է․

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի համոզմամբ՝ այսօր ոչ թե սահմանադրական ճգնաժամ կա երկրում, այլ՝ քաղաքական, և այս իրավիճակով հնարավոր չէ շարունակել։ Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը նկատեց, որ քառյակից գոնե եռյակի մասնակցությամբ քաղաքական գործընթացներ են սկսվել, որոնք կարող են նաև արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջացնել։

-Պարո՛ն Հակոբյան, Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն առաջարկել է քառյակի գործընկերներին համատեղ հանրահավաքի հարցը որոշել հոկտեմբերի 15-ից հետո՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը ներկայացնելուց հետո, որից հետ միայն ՀՅԴ-ի համար պարզ կդառնար, թե արդյո՞ք իշխանությունն ընդունում են իրենց առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթը, թե՞ ոչ: Ինչո՞ւ քառյակի մյուս գործընկերները չցանկացան սպասել մի քանի օր։

- Պայմանավորվածության համաձայն այդ օրվա հետ կապված բոլոր հարցերին պատասխանում է հրավիրող կողմը, և, կարծում եմ, Նաիրա Զոհրաբյանը պետք է այդ հարցին պատասխանի։

-Բայց Դաշնակցությունն այդ մասին լրագրողներին ասաց քառյակի նիստից հետո, երբ ԲՀԿ-ից արդեն նիստից մանրամասները հայտնել էին։

-Կապ չունի, ես ասացի, եթե խոսքն այն մասին է, թե ինչ-որ հարցեր են քննարկվել քառյակի նիստում։ Քառյակի նիստում քննարկված բոլոր հարցերին անդրադառնում է հրավիրող կողմը։ Կա ընդունված ստանդարտ, և ես խոսել չեմ կարող։

-Պարո՛ն Հակոբյան, ինչու Ձեր առաջարկած պայմանները խնդիր չառաջացրեցին հանրահավաքին մասնակցել-չմասնակցելու համար, Դուք էլ էիք 3 պահանջ առաջարկել, իսկ Դաշնակցության մոտեցումը պատճառ դարձավ, որ հանրահավաքին 3 ուժը մասնակցի։

-Ես մեր անունից կարող եմ ասել, մենք իսկապես 3 պայման էինք առաջարկել, բնականաբար, եթե իշխանությունը այդ պայմաններն իրականացնելու ցանկություն ունենար, կհայտարարեր։ Չնայած որ այդ պայմանները շատ հասկանալի ու տեսանելի են, բայց չեմ կարծում, որ իշխանություններն այդ պայմանները կիրականացնեն, որովհետև, կրկնում եմ, ի սկզբանե հայտարարել ենք, որ խիստ կասկածում ենք, որ իշխանությունը բարեփոխում ըստ էության է ուզում իրականացնել, որովհետև բոլոր նորմերը խախտվում են՝ հենց իշխանության կողմից։ Իշխանության վերարտադրման համար կրծքով պաշտպանում են Ընտրական օրենսգիրքը, որի բազմաթիվ դրույթներ ուղղակի չեն ապահովում ազատ, արդար ընտրություններ, և դրանցից տեսանելին 41 մեծամասնական մանդատն է, որ միշտ իշխանության գրպանում է հայտնվում, ես ասում եմ, որ ունենալով այս փաստերը մեզ հույս չի ներշնչում, որ իշխանությունները բարեփոխումների է գնում ըստ էության, և ոչ թե այլ նպատակ է հետապնդում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել