Tert.am-ը գրում է.
ՀՀ Կառավարությունն ընդունելի կհամարի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նա-խագիծը՝ իր ներկայացրած առաջար¬կություն¬ների ընդունման դեպքում: Այս մասին տեղեկանում ենք գործադիրի էլեկտրոնային կայքից:
Կառավարությունը նախ՝ առաջարկում է «սահամանապահ» բառը փոխարինել սահմանամերձով, ապա ճիշտ է համարում օրենքի նախագծի 3-րդ հոդվածի փոխարեն (սահմանապահ համայնքի բնակիչներին համայնքի տարածքում ունեցած հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից ազատելը) կիրառել արդեն երկու տարի գործող՝«Մարտական գոր¬ծողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից գնդակոծման դեպ¬քեր ունեցող ՀՀ սահմանամերձ համայնքների հողի հարկ վճա¬րող ֆիզիկական և իրավաբանական անձանց և ջրօգտագործողների ընկերությունների սպա¬սարկ¬ման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզի¬կա-կան և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու մասին» ծրագրում ամրագրված մոտեցումները:
Համաձայն այս ծրագրի՝ հարկերի գումարները պետք է փոխհատուցվեն պետության կողմից, որպես¬զի չնվազեն նաև այդ համայնքների սեփական եկամուտները, որոնց հաշվին ծառայություններ են ստանում համայնքի բնակիչները:
Կառավարությունն առաջարկում է լրացնել օրենքի նախագծի 4-րդ հոդվածը, որը նախատեսում է պետական բյուջեից ստացվող օգնությունն օգտագործել բացառապես համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հո¬գալու, ինչպես նաև՝ երիտասարդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար՝ ավելացնելով ևս երկու դրույթ՝ սոցիալական և կրթական կարիքների դեպքերով:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



