Իտալացին սոճուց պատրաստել է Ferrari ավտոմեքենայի նմանությամբ զբոսանավ (ֆոտոշարք)Life.panorama.am-ը գրում է․

Իտալացի նկարիչ Լիվիո Դե Մարչին, ով բնակվում է Վենետիկում, 2001թ.-ին սոճուց պատրաստել է Ferrari ավտոմեքենայի նմանությամբ զբոսանավ: Մի քանի տարի շարունակ իտալացին իր այդ յուրօրինակ նավակով ցանկացողներին տեղափոխել է Վենետիկի ջրերով:

Ավելի ուշ նա սառեցրել է իր այդ գործունեությունը՝ սպասելով ավելի լավ ժամանակների: Եվ ահա մի քանի օր առաջ ամերիկացի լրագրողները, լսելով այդ զբոսանավի մասին, ցանկացել են դրանով զբոսնել Վենետիկի ջրե «արահետներով»: Արվեստագետը մեծ ուրախությամբ դուրս է հանել նավակը և խեժի ու լաքի օգնությամբ վերակենդանացրել իր փայտե Ferrari-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել