Tert.am-ը գրում է․

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (ՏՀԿ) և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կազմակերպած քննարկման ժամանակ այսօր Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լահյուն, պատասխանելով՝ հայ–թուրքական փակ սահմանի վերաբերյալ հարցին, նշեց, որ բոլորը պետք է հասկանան, որ ՆԱՏՕ-ն չի թելադրում անդամ երկրներին ինչ անել, այլ յուրաքանչյուր անդամ ինքն է որոշում իր գործողությունները որպես անկախ պետություն:

«Թուրքիան է որոշում իր քաղաքականությունը»,- նշեց նա:

Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը ևս, անդրադառնալով Թուրքիայի կողմից սահմանների փակ պահելու հարցին, ասաց, որ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ կարող է հարաբերություններ և ընթացիկ երկոխսություններ ունենալ տարբեր երկրներ հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել