Life.panorama.am-ը գրում է․
Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում կանցկացվի անկախության հանրաքվե: Սոցհարցումները ցույց են տվել, որ մեծամասնություն են կազմում անկախության կողմնակիցները: Մեծ Բրիտանիայի կազմից ցանկանում է դուրս գալ 52 տոկոսը: Եթե քվեարկությամբ անկախություն հաստատվի, ապա Շոտլանդիան անկախ պետություն կհայտարարվի 2 տարի հետո: Ինչ ազդեցություն կունենա Շոտլանդիայում կայանալիք ազգերի ինքնորոշման հանրաքվեն հակամարտությունների լուծված չլինելու և պետությունների չճանաչման գործում: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ դա յուրահատուկ նախադեպ է լինելու՝ անկախ արդյունքերից: «Եթե նույնիսկ հանրաքվեի ժամանակ անկախությունը չհաստատվի, միևնույն է ինքը հանրաքվեն, Միացյալ թագավորության կողմից շոտլանդացիների կամքը հարգելու պատրաստակամությունն ինքնին մեծ նվաճում է: Դրանով ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի իսկական ժողովրդավարական պետության քաղաքականությունը տվյալ ասպարեզում»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, եթե Շոտլանդիայի անկախացումը ճանաչվի, ապա դա կլինի ազգերի ինքնորոշման յուրահատուկ դրսևորում, ևս մեկ կարևոր նախադեպ: «Կարծում եմ, որ երկու դեպքում էլ մեծ արդյունք է ակնկալվում ազգերի ինքնորոշման և նոր պետությունների ձևավորման տեսանկյունից»,-ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



