Ու ոչ-ոք ուշադրություն չդարձրեց, թե ինչու՞ էր Ադրբեջանն ու Թուրքիան, որ հունգարա-ադրբեջանական հարաբերությունների միջնորդ է հանդիսացել, այսքան շահագրգռված եղել տականք մարդասպանին վերադրաձնել ու ազատել, բարձրացնել զինվորական կոչումը: Կարո՞ղ է

ին չէ մի քանի տարի ձևական բանտարկել: Խնդիրը այն չէ, որ նա «հերոս է»: Իսկ մեր ֆեյսբուկյան աղմուկի ներքո, էլ չասեմ այս հարցով անիմաստ տարակարծության ներքո, էլ չասեմ այս դեպքը այլ շարժումներում, ի նպաստ այլ շահերին ծառայեցնելուց զատ, մի կարևոր գրառում եղավ, որին համարյա ոչ-ոք ուշադրություն չդարձրեց: Իմ աչքից Հայկ Դեմոյանի գրառումը չվրիպեց, ես դրա մասին գիտեի, ուղղակի չէի արտահայտվում, քանի որ չգիտեի, կարելի է դրա մասին խոսել, թե ոչ: Իսկ Հայկ Դեմոյանը խոսեց դրա մասին ու հստակեցրեց, որ «Ռ. Սաֆարովը, ինչպես հայտնել էր իր նախնական ցուցմունքներում, տարբեր գործիքներով մարդ սպանելու արվեստին հասու էր դարձել Եվրամիության տարածք հանդիսացող Հյուսիսային Կիպրոսն օկուպացրած թուրքական բանակի հատուկ ռազմաբազաներում .... »:

Այո, Թուրքիան ունի դաժան սպանության հատուկ կուրսեր: Թշնամուն ահաբեկելու տակտիկա է, և զինվորներին սովորեցնում են զոհի հանդեպ դաժանաբար վարվելու տարատեսակ հնարքներ ու հոգեբանական պատրաստակամություն: Սաֆարովն այդ կուրսերն անցել էր: Ավելին, կար թեզ, որ Մարգարյանի սպանությունը կազմակերպվել է Ադրբեջանի ու Թուրքիայի հովանու ներքո, որ պատահական բարկության պոռթկում չի եղել: Ուղղակի այս թեզը դատարանում ներկայացնելու նպատակահարմարություն չի եղել, այն հիմնավորելը շատ բարդ կլիներ: 

Բայց Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերը ցույց տվեցին, որ իրոք, սպանության օրվանից մինչև այսօր, նրանք իրենց «հերոսին» տերերն են եղել, իսկ նա նրանց կատարածուն: Ինչպես հիշեցրեց Samvel Martirosyan-ը, կացնի տասնվեց հարված է այդ տականքը հասցրել: Դա Սաֆարովի ինքնագործունեությունը չէր, այլ հայ ազգի դեմ ուղղված հանցնաք: 

ՉԻ ՄԱՐՍԵԼՈՒ: ՉԵՆ ՄԱՐՍԵԼՈՒ:

Հայկ Դեմոյանի գրառումը՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել