ԱՄՆ-ն արդեն քննադատեց օղուզ Սաֆարովին ներում շնորհելը, Հունգարիայից էլ բացատրություն են պահանջում Ադրբեջան էստրադիցիա անելու որոշման վերաբերյալ (1): Եկեք ենթադրենք, որ միջազգային հանրության մեծ ու փորք այլ պետություններ, կազմակերպություններ (ԱՄՆ, ՌԴ, ԵՄ, ԵԽ և ԵԱՀԿ մասնավորապես) ևս նմանատիպհայտարարություններ արեցին, քննադատեցին: Հետո՞ ... Լավ, ենթադրենք՝ Հունգարիան հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունները խաբել են. սկզբում հավաստիացրել են, որ իրենց մոտ «կնստի» ու իր պատիժը կստանա, բայց հետո խաբել են: Լավ, իսկ ի՞նչ կլինի հետո: Սաֆարովին Ադրբեջանում կնստեցնե՞ն (անգամ մտածելն ինքնին զավեշտ է): Ե՞տ կուղարկեն Հունգարիա ... Հայտարարությունն ընդամենը օդում մնացած խոսք կլինի, եթե դրան չհաջորդեն գործնական քայլեր ... մի՞թե սա լավ պատճառ չէ, որ սրա-նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառող «միջազգային հանրությունը» նմանատիպ պատժամիջոցներ կիրառի իր կարգազանց անդամների նկատմամբ: Պատժամիջոցը պատժամիջոց է այն դեպքում, երբ «թիրախը» դրա կիրառումից իսկապես տուժում է: Օրինակ` կասեցնեն Հունգարիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին,տնտեսական էմբարգոյի ենթարկեն Ադրբեջանին, կասեցնեն նրա անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, մասնակցությունը ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի ծրագրերին, սառեցվեն ՌԴ-ի հետ համագործակցության ծրագրերը:Կանե՞ն այդպիսի բան ...
Հ.Գ. Ի դեպ, Գուրգեն Մարգարյանի փաստաբան Նազելի Վարդանյանը 2006 թ. հավաստիացնում էր, որ «Հունգարական օրենքների համաձայն, ցմահ բանտարկությունը հանցագործների էքստրադիցիա չի թույլատրում» (2): Հետևաբար, կա՛մ փաստաբանը լավատեղյակ չէր, կա՛մ էլ Հունգարիան ինքն իր օրենքներն է խախտել:
-------------------
1. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է Սաֆարովին ազատ արձակելու Իլհամ Ալիևի որոշումը, http://times.am/?l=am&p=11765
2. Սաֆարովի գործը. Հունգարական օրենքների համաձայն, ցմահ բանտարկությունը էքստրադիցիա չի թույլատրում, http://www.panarmenian.net/arm/news/17422/



