Ուշադրություն!!! Խայտառակություն!!!! Euronews-ը մեկ օր ուշացմամբ ( երևի երկար մտածում էին ինչպես անեն, որ Ադրբեջանը չնեղանա) տվեց Սաֆարովի հետ կապված նյութը! Ուշադիր նայեք նյութը! Հայաստանի համար սրանից վատ ձևով հնարավոր չէր դա անել! Աղավաղված է կատարվածի խրոնոլոգիան և պատճառաբանությունը! Իսկ հիմա ամենակարևորը!!! Կհարցնեք ինչո՞ւ, ի՞նչ շահ ունեն, պատասխանեմ! Շահը շատ ճիշտ բառ է այս պարագայում! Մոտ մեկ տարի է Ադրբեջանը Euronews-ի ամենամեծ գովազդատուն է! Եվ համոզված եմ՝ բացի գովազդի բյուջեից շատ ավելի մեծ բյուջե Ադրբեջանի կողմից տրվում է Euronews-ին հոդվածները կառավարելու և խմբագրելու համար ( որոնք կապված են Հայաստանի - Ադրբեջանի – Թուրքիայի հետ ) ! Օրինակ !!! Ապրիլի 24-ին արդեն երկրորդ տարին է ինչ Euronews-ը շատ ուրախ և զվարթ նորություն է տալիս Թուրքիայի մասին ( իբրև ցիվիլ երկրի). Պետք է սրա հետ մի բան անել ! Լուրջ է! (Խոսքս ուղղում եմ նաև Armnews-ին, որը վերահեռարձակում է Euronews-ը )
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/hayk.marutyan/posts/280778352035253?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել