Cosmo.am-ը գրում է․
Հարց
Կան դեպքեր, երբ տղամարդիկ սիրում են, սակայն խնամքով թաքցնում են իրենց զգացմունքները` իրականում թողնելով հակառակ տպավորություն: Ինչպե՞ս են գործում տղաները նման դեպքերում:
Պատասխան
Շատ տղամարդիկ իրենց մաչոյի պես են պահում կամ ցույց են տալիս՝ իրենք անհասանելի են, սակայն իրականում բոլորովին այլ բան է տեղի ունենում: Նրանք ընդամենը համեստ տղաներ են, որոնց միակ ուզածը տվյալ աղջկա հետ հանդիպելն է, մինչդեռ բավականաչափ ինքնավստահ չեն որևէ բան ասելու կամ անելու համար:
Հարց
Իսկ այդ դեպքում ինչպե՞ս կարող է աղջիկը հասկանալ, որ տղան հետաքրքրված է իրենով:
Պատասխան
Եթե տղան իսկապես հետաքրքրված է աղջկանով, նրա կողքին գտնվելու համար ուղիներ անպայման կգտնի: Օրինակ՝ ընկերներից մեկից պարզում է, որ աղջիկը գնում է ինչ-որ մի տեղ ճաշելու, և ինքը նույնպես գնում է այդտեղ: Հետո ժպիտը կամ պարզապես «բարև»-ը կարող են հարաբերությունների սկիզբ դառնալ:
Հարց
Որո՞նք են դպրոցական տարիքին հատուկ սիրահետելու այն ձևերը, որոնցից չեն հրաժարավում նույնիսկ հասուն ժամանակ:
Պատասխան
Ես երբեք չեմ դադարի հիմար ձևանալ և կատակներ անել: Չեմ կարծում, որ երբևէ կհրաժարվեմ դրանից: Իմ կարծիքով` դա սրամիտ է և սեքսուալ:
Հարց
Ի՞նչն է քեզ շփոթեցնում կանանց մեջ
Պատասխան
Եղունգների լաքը... բոլոր գույները, բոլոր երանգները: Դրա իմաստը ո՞րն է: Նկատի ունեմ՝ ես ամեն օր նույն տեսակի կիսագուլպաներ եմ հագնում: Եվ անհրաժեշտություն չեմ տեսնում ասելու. «Վաղը նեոն եմ կրելու»: