Այն, ինչ մեզ առաջարկում են, բանանային պետությունների ուղին է. Լ. ԶուրաբյանArmlur.am-ը գրում է․

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր, մինչ Սահմանադրական բարեփոխումների մասին իր տեսակետն արտահայտելը, որոշեց ներկաներին «ուրախացնել» և անեկդոտ պատմեց: «ՍՄԿԿ-ի հերթական համագումարն է, չուկչան մասնակցում է: Համագումարի ժամանակ ասվում  է. «Все в нашей стране делается ради человека», չուկչան էլ պատասխանում է «Я знаю имя этого человека»: Անցնելով արդեն սահմանադրական բարեփոխումների մասին քննարկումներին՝ Զուրաբյանը նշեց, որ ամենակարևոր հարցը հետևյալն է՝ արդյոք սահմանադրական փոփոխությունները պատճառաբանված են, հիմնավորված: «Նախ ճշտենք, թե ինչ են առաջարկում: Արդյոք մեզ առաջարկո՞ւմ են սահմանադրական փոփոխություններ, թե մի այլ բան, ասենք, նոր Սահմանադրություն: Այստեղ ստիպված ենք բացահայտել առաջին բլեֆը. սահմանադրական փոփոխություններիկ տակ մեզ ուզում են հրամցնել նոր սահմանադրություն, որի տակ խորհրդարանական համակարգի մոդելն է ներդրված, բայց արդյոք դա մեզ անհրաժե՞շտ է», – ընդգծեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել