Panorama.am-ը գրում է․
«Չեմ կարող պնդել, որ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում զարգացած չէ ընդհանրապես կամ մեծամասամբ: Քաղաքացիական հասարակության կայացումը կարող եմ հինգ բալանոց սանդղակով գնահատել 3,5-4՝ եթե վերցնենք միջին համաշխարհայինը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ծառայության փորձագետ Արամ Օրբելյանը:
Ըստ նրա, տարածաշրջանի երկրների համեմատությամբ, Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացումը մի քիչ ավելի բարձր է: Ա. Օրբելյանի կարծիքով, Հայաստանում բավականին զարգացած է քաղաքացիական ակտիվիզմը:
Նշենք, որ այսօր տեղի ունեցավ «2013 թ. Հայաստանի ՔՀԿ կայունության ցուցանիշը» զեկույցի շնորհանդեսը:
Փորձագետը նշեց, որ 2013 թ. լայնորեն քննարկվել է Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների հայեցակարգը: Հայեցակարգի ուշադրության կենտրոնում ՔՀԿ-ների իրավական միջավայրի բարելավումն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



